Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հացատներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20-ին՝ ժամը 02։26-ի սահմաններում՝Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 քմ)։ Այրվել է շինության տանիքից մոտ 60 քմ հատված, նշված է հայտարարության մեջ։ Փրկարար ծառայությունը նշել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։22-ին, մարվել՝ 04։20-ին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Նորատուս գյուղի հացատներից մեկի տանիքը կիսով չափ այրվել է․ ՓԾ
20 февраля 202520 фев 2025
~1 мин