Найти в Дзене
ArmInMoscow

Հայաստան, ընկերուհիդ լինեի․․․

մի օր հավաքեի համարձակությունս ու երկամյա լռությունից հետո զանգեի քեզ: Մինչ վերցնելդ մտածեիր` զզվացրեցին անծանոթ համարները, ծանոթներից խեր չտեսանք, անծանոթի հետ ինչ գործ ունեմ: Ու երկար նայեիր հեռախոսի էկրանին, չպատասխանեիր: Քանի որոշել եմ` մեկ անգամ էլ փորձեմ,- մտածեի ես ու սպասեի բաղձալի ալոյին: -Լսում եմ,- զանգողից մեծ ակնկալիք չունեցողի տոնով պատասխանեիր զանգիս: -Ողջույն, ճանաչեցի՞ր...,- անվստահ կմկմայի ես: -…Զզվելի՜, ու՜ր էիր կորել: Իմ հանդեպ ունեցածդ երբեմնի սիրո չափ ատում եմ քեզ,- դար տևածվայրկյանի դադարից հետո ասեիր ու հեկեկայիր: Հեկեկայիր անդառնալի օրերի, չվերադարձածների, հեռացածների ու որ պակաս կարևոր չէ` մնացածների համար... -Հիմար, հիմար աղջիկ, ով էր ձեռքդ բռնել, որ որպիսությունս անգամ չէիր հարցնում: Եթե իմանայիր, թե սիրտս ոնց է բաբախել ամեն բացվող դռան հետ, ինչ հույսով ու հավատով եմսպասել վերադարձիդ` զանգելու երեսատեղ չէիր ունենա: Ատում եմ քեզ, ատում, ատում,- ասեիր, բայց շարունակեիր հարցուփորձ անել ինձանից:րելու հնարավորությունից: -Հիմար, հիմար աղջիկ, ով էր ձեռքդ բռնել

մի օր հավաքեի համարձակությունս ու երկամյա լռությունից հետո զանգեի քեզ:

Մինչ վերցնելդ մտածեիր` զզվացրեցին անծանոթ համարները, ծանոթներից խեր չտեսանք, անծանոթի հետ ինչ գործ ունեմ: Ու երկար նայեիր հեռախոսի էկրանին, չպատասխանեիր:

Քանի որոշել եմ` մեկ անգամ էլ փորձեմ,- մտածեի ես ու սպասեի բաղձալի ալոյին:

-Լսում եմ,- զանգողից մեծ ակնկալիք չունեցողի տոնով պատասխանեիր զանգիս:

-Ողջույն, ճանաչեցի՞ր...,- անվստահ կմկմայի ես:

-…Զզվելի՜, ու՜ր էիր կորել: Իմ հանդեպ ունեցածդ երբեմնի սիրո չափ ատում եմ քեզ,- դար տևածվայրկյանի դադարից հետո ասեիր ու հեկեկայիր:

Հեկեկայիր անդառնալի օրերի, չվերադարձածների, հեռացածների ու որ պակաս կարևոր չէ` մնացածների համար...

-Հիմար, հիմար աղջիկ, ով էր ձեռքդ բռնել, որ որպիսությունս անգամ չէիր հարցնում: Եթե իմանայիր, թե սիրտս ոնց է բաբախել ամեն բացվող դռան հետ, ինչ հույսով ու հավատով եմսպասել վերադարձիդ` զանգելու երեսատեղ չէիր ունենա: Ատում եմ քեզ, ատում, ատում,- ասեիր, բայց շարունակեիր հարցուփորձ անել ինձանից:րելու հնարավորությունից:

-Հիմար, հիմար աղջիկ, ով էր ձեռքդ բռնել, որ որպիսությունս անգամ չէիր հարցնում: Եթեիմանայիր, թե սիրտս ոնց է բաբախել ամեն բացվող դռան հետ, ինչ հույսով ու հավատով եմսպասել վերադարձիդ` զանգելու երեսատեղ չէիր ունենա: Ատում եմ քեզ, ատում, ատում,- ասեիր, բայց շարունակեիր հարցուփորձ անել ինձանից:

Ես ժպտայի` գիտակցումից, որ միայն ամենամտերիմ ընկերուհիներին է տրված միմյանց«զզվելի» անվանելու ու «ատում եմ քեզ» արտահայտությամբ սեր խոստովանելու առավելությունը:

Ժպտայի, հետո վերադառնայի հարցերիդ ու սկսեի պատմել իմ մենակությունների մասին: Ու որպեսզի խուսափեի` իմ դարդը քիչ էր, լավ կլիներ ընդհանրապես չզանգեիր դիտարկումիցդ` լռեի:

Լռեի` հասկանալով, որ ժամանակն ու տարածությունը մի մեծ անդունդ են բացել, որի խորքում հիշողություններն են: Ու որ անդունդը որքան խորանում, այնքան հիշողությունները հեռանում են մեզանից ու այնքան էլ ավելի ենք օտարանում: Լռեի` օտարացումը փոքր-ինչ մեղմելու համար, լռեի, քանի որ համատեղ լռությունը երբեմն հատորներով արտահայտված մտքի արժեք ունի...

Ընկերուհիդ լինեի...,մի օր հավաքեի համարձակությունս ու անտարբերությամբ քողարկված ինքնապաշտպանությունիցս ազատվելով զանգեի քեզ...