Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանում կան փակ ճանապարհներ

Հայաստանում տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել ենՆԳՆ փրկարար ծառայությունից։

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Նորավան-Լծեն-Տաթև, Նորավան-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, առկա է մերկասառույց։

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ՆԳՆ-ն վարորդներին խորհուրդ է տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում