Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր նպատակի մասին, որը մտադիր է իրականացնել մինչև կարիերայի ավարտը: «Իմ նպատակը 1000 գոլ խփելն է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Chempionat.com-ը։ Ռոնալդուն կարիերայի ընթացքում խփել է 924 գոլ, որոնցից 789-ը՝ ակումբային մակարդակում։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ծառայությունների շուկայական արժեքը կազմում է 12 մլն եվրո: 39-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ իրեն լավագույնն էր համարել։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում