Հայաստանի իշխանությունները գտել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհները կորցրած, Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը շարունակելու ճանապարհը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի, որոշել են այդ կազմակերպություններին ֆինանսավորել ոչ թե պետական, այլ իշխանությանը մոտ կանգնած օլիգարխների գումարներով։ «Իշխանության վերին օղակներից մոտ մեկ տասնյակ օլիգարխի հայտնել են, որ պարտավոր են ֆինանսավորել արևմտյան ագենտուրայի ցանցին, որպեսզի նրանք փողի կարիք չունենան և շարունակեն բոլոր եթերներում իրար հերթ չտալով պաշտպանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,- ասված է հրապարակման մեջ։ Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։ «Հրապարակ» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում,
USAID-ի դրամաշնորհներից զրկված ՀԿ-ներին կֆինանսավորեն օլիգարխները․ ԶԼՄ
6 февраля 20256 фев 2025
1
~1 мин