Փետրվարի 10-ին փաստաբանները իրավաբանական օգնության տրամադրումը, փաստաբանական ծառայություններն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելու պահանջով բողոքի ակցիա կանցկացնեն, որոշումն ընդունվել է Փաստաբանների պալատի ակումբի փետրվարի 3-ին տեղի ունեցած նիստում։ Ըստ հայտարարության՝ փետրվարի 10-ին փաստաբաններն ի նշան բողոքի հրաժարվելու են Հայաստանի պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբանները փետրվարի 3-ի նիստում քննարկել են 2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները, որով փաստաբանական ծառայություն մատուցողներից գործունեության համար այլևս շրջանառության 5% հարկ չի գանձվում։ Փաստաբանները փոփոխության հետևանքով գործում են հարկման ընդհանուր համակարգում՝ վճարելով 20% ԱԱՀ: Նշվում է, որ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագիր է ներկայացվել կառավարություն՝ օրենքի փոփոխություններն ԱԺ ուղարկելու և ծառայությ
Փաստաբաններն իրենց գործունեությունն ԱԱՀ-ից ազատելու պահանջով բողոքի ակցիա կիրականացնեն
4 февраля 20254 фев 2025
1 мин