Ստեփանակերտի ավագանու անդամ Սամվել Մինասյանին անհիմն արգելել են մեկնել երկրից ու մի քանի ժամ պահել օդանավակայանում, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ Մելիքյանի՝ նրա նկատմամբ դատարանը վերացրել էր բացակայելու արգելքի խափանման միջոցը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նա փախստականի կարգավիճակով պայմանավորված՝ ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը կարգավորելու համար։ «Եվ ահա այսօր, դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ Փաստացի զրկում են ազատությունից»,- գրել է պաշտպանը։ Մելիքյանը դա որակել է «արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը»։ Փաստաբանը նշել է, որ զանգել են ՄԻՊ, որտեղից ասել են՝ ոչ աշխատանքային օր է, վաղը զանգեք։ Մինասյանն անցնում է «Ստեփանակերտի գործով»։ Դատարանը հունվարի 29-ի նիստում վերացրել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ
Ստեփանակերտի ավագանու անդամին անհիմն արգելել են մեկնել երկրից ու պահել օդանավակայանում․ փաստաբան
3 февраля 20253 фев 2025
1 мин