Երևանի մետրոպոլիտենի վագոնները ներկած հինգ ձերբակալված անձինք օտարերկրացիներ են, տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարությունից։ Ըստ գերատեսչության՝ փետրվարի 1-ին «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, գնացքում վթարային իրավիճակ ստեղծած քաղաքացիները քարեր են նետել գնացքի ուղղությամբ և թույլ չեն տվել։ «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները»,- նշված է հաղորդագրության մեջ: ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացուն ձերբակալել են, հայտնել է ոստիկանությունը։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտարարել էր, որ հինգ անձ միացրել է անգելակող կոճակը, ներ
Մետրոյի վագոնները ներկած անձինք օտարերկրացիներ են․ ՆԳՆ ոստիկանություն
3 февраля 20253 фев 2025
~1 мин