Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Բաքվում հայ գերիների դեմ ընթացող գործընթացը որակել է որպես «ցուցադրական» դատավարություն և «անձնական վրեժխնդրության ակտ» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Նշելով, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը փախել է Հայաստան «Ադրբեջանում դրախտային կյանքի հեռանկարներից», պատգամավորն ընդգծել է, որ «սա 21-րդ դարի խայտառակություն է, որը կրկնում է, թեկուզ փոքր և ոչ այնքան արյունալի մասշտաբներով, 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ հաշվեհարդարի սարսափները»: Զատուլինի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի դավաճանության գլխավոր մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»: «Խոր ափսոսանքով եմ հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի և նրա առաջնորդների ողբերգության հետ կապված պատմության ստվերն ընկնում է նաև մեզ վրա՝ Ռուսաստանում, որ խաբվել է իր խաղաղապահ գործողությունից, ինչից էլ այսօր օգտվում է պարոն Փաշինյանը։ Ամոթ է»,- եզրափակել է Զատուլինը։ Դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում ՝ Արցախի նախկին առաջնորդների ք
Զատուլինը Բաքվում հայ գերիների դեմ ընթացող գործընթացը որակել է Ալիևի կողմից որպես «անձնական վրեժխնդրության ակտ»
22 января 202522 янв 2025
2 мин