Найти в Дзене
Հայաստանն այսօր

Փաշինյանն ու Ալիևը նախատեսում են մինչև ամառ խնդրել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ ԶԼՄ

Մինչև ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ, հայտնել է «Հրապարակ»-ը։

Ըստ թերթի՝ ՄԽ-ի լուծարումը հատուկ ընթացակարգ չի ենթադրում, պարզապես հակամարտող կողմերը պետք է համատեղ դիմում գրեն անդամ պետություններին։

«Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա մի մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության և արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա»,- գրել է թերթը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։

Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում