Հունվարի 16-ին SpaceX ընկերության լուսնային հրթիռի փորձնական արձակումն անհաջողությամբ է ավարտվել, հայտնել է СNN-ը։ Նշվում է, որ սա դեպի Լուսին մարդատար թռիչքների համար ստեղծված Super Heavy հրթիռով Starship տիեզերանավի թվով 7-րդ փորձնական արձակումն էր։ «Starship-ը կործանվել է թռիչքի ժամանակ, հրթիռը 3-րդ փուլով չի կարողացել ուղեծիր դուրս գալ»,- մանրամասնել են ընկերությունում: Արձակումն իրականացվել է SpaceX ընկերության Starbase արձակման հարթակից՝ Տեխաս նահանգի հարավ-արևելքում գտնվող Բոկա Չիկա քաղաքում։ Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած է Starship տիեզերանավից և Super Heavy ուժեղացուցիչից: Դրա բարձրությունը գերազանցում է 120 մետրը: Այն բարձր է աշխարհում երբևէ ստեղծված ցանկացած այլ հրթիռից: Super Heavy կրիչը երկու անգամ ավելի հզոր է, քան NASA-ի կողմից դեպի Լուսին մարդատար թռիչքների համար ստեղծված Space Launch System (SLS) ծանր հրթիռը: Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող New Glenn հրթիռը հունվարի 16-ին ավարտել էր իր առաջին փորձնական թռիչքը։ Հրթիռը չէր կարողացել կատարել
SpaceX-ի լուսնային հրթիռի փորձնական արձակումն անհաջողությամբ է ավարտվել
17 января 202517 янв 2025
1
~1 мин