Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Տիգրան Սիմոնյանը։ Կառավարությունը հունվարի 16-ի նիստում հաստատել է նրա ընտրությունը։ Ռեկտորի ընտրության մրցույթին մասնակցել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 18-ը: Մեկ փուլով անցկացված մրցույթում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 17 կողմ, 1 դեմ ձայնով մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիմոնյանը ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Տիգրան Սիմոնյանը։ Կառավարությունը հունվարի 16-ի նիստում հաստատել է նրա ընտրությունը։

Ռեկտորի ընտրության մրցույթին մասնակցել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 18-ը:

Մեկ փուլով անցկացված մրցույթում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 17 կողմ, 1 դեմ ձայնով մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիմոնյանը ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում