Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ ՀՀ ԱԳՆ համաձայնագրի կնքման հարցում բարձր է գնահատել միջազգային հանրության, ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը։ «Համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը, կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»,- ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։ Հունվարի 15-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Գազայի հատվածում պատերազմի ավարտի մասին փուլային համաձայնություն էին ձեռք բերել։ Համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար և ներառում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի գերիների դիմաց։ Երկրորդ փուլը կներառի մնացած պատանդների ազատ արձակումը, մշտական զինադադարի ձեռքբերումը և Իսրայելի զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից: 3-րդ փուլում կվերադարձվեն մահացածների մ
Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է Գազայում հրադադարի համաձայնագիրը
16 января 202516 янв 2025
1 мин