Հունվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի պատճառը մարզպետի ռեպլիկն էր պատգամավորի հոր՝ Զարեհ Սարգսյանի հասցեին, գրել է«Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթի տեղեկություններով՝ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել Ղալումյանի ռեպլիկից հետո, և նա հարվածել է մարզպետին։
Նշվում է, որ կանայք միջամտել են ծեծկռտուքին և բաժանել տղամարդկանց։ Թերթի աղբյուրները հայտնել են, որ իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Սարգսյանը սկսել է խոսել անտառահատումների մասին ու նշել, որ կոռուպցիոն սխեմա է տեսնում։ Նա ընդգծել է, որ անտառները չեն կանխում թե՛ նախարարը, թե՛ մարզպետը։ «Ղալումյանը հակադարձել է Սարգսյանին, հաշիվ պահանջել իրեն կոռուպցիոն շղթայում դիտարկելու համար։ Նիստի ավարտից հետո նյարդերը տեղի են տվել, և Ղալումյանը նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգսյանի հոր հասցեին ռեպլիկներ թողել։ Սարգսյանը 1996-2000 թվականներին կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն է զբաղեցրել, հետո ազատվել է կատարած չար