ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է 24-ի,հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտին։ ««Իթոն» հրդեհի հետևանքով 16 և «Պալիսեյդս»-ի հրդեհի հետևանքով 8 մարդու մահ է հաստատվել»,- ասված է հրապարակման մեջ։ Մոտ 105 000 մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանման կարգադրագրերի, 87 000-ը՝ տարհանման նախազգուշացումների ներքո: Հունվարի 12-ին հրդեհից զոհվածների թիվը հասել էր 16-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում