Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքակացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։ Ըստ կայքի տեղեկության՝ անդամ երկրները ողջունել են առաջարկը, և այս պահին Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին։ «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»,- ասված է կայքի գրավոր հարցմանն ի պատասխան։ 2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականությ
ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է 2 տարով երկարաձգել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման ժամկետը․ ԶԼՄ
10 января 202510 янв 2025
1 мин