«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն զրպարտություն է որակել «Կոմերսանտի» հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները՝ հերքելով տեղեկությունը, թե Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովը 2024-ի փետրվարին «հանքային ջուրը խմելուց հետո է մահացել»։ «Ռուսական լրատվամիջոցներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ո՛չ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ո՛չ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։ Ընկերությունից հավելել են, որ ստուգումներն իրականացվել են նաև ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից անհիմն են որակել Գուսովի ընտանիքի հայցը, որով ընկերությունից որպես «վնասի փոխհատուցում» 1,5 մլրդ ռուբլի էին պահանջել։ «Մահացած անձի ընտանիքի անդամների կո
«Զրպարտություն է»․ «Ջերմուկ Գրուպը»՝ Վլադիկավկազի բնակչի մահվան մեջ ընկերությանը մեղադրելու մասին
21 января 202521 янв 2025
1
2 мин