Պաշտոնական Անկարան բարձր է գնահատել Հայաստանի կողմից հունվարի 19-ին 2 անձի Թուրքիային արտահանձնելու քայլը։ «Հայաստանը Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձանց է արտահանձնել՝ ի պատասխան «Ինտերպոլի» հարցման՝ իր կարմիր ծանուցման համաձայն: Թուրքիան բարձր է գնահատում այդ հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հունվարի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված 2 անձի։ Թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել Էրքան Յըլմազին և Իբրահիմ Կայմակին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Յըլմազը, որը հետախուզման մեջ էր 15 տարի, կապված էր թուրքական կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Բարըշ Բոյունի հետ։ Կայմակը, ըստ ԶԼՄ-ների, փախուստի մեջ էր 6 տարի։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Անկարան բարձր է գնահատել Հայաստանի կողմից 2 անձի Թուրքիային արտահանձնելու քայլը
20 января 202520 янв 2025
2
~1 мин