Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով, հայտնում էՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։
«Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ»,- մանրամասնում են կենտրոնից:
Ըստ այդմ՝ սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարությունը հորդորում է ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։ Խուսափե՛լ սերտ