Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՀՀ-ում շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդ կրթություն և աշխատանք չունի․ նախարար

ՀՀ-ում կա շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդ, որոնք ոչ կրթության մեջ են, ոչ աշխատանքի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա հայտնել է, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել զբաղվածության նոր ռազմավարությունը, որի նպատակն է այդ երիտասարդներին աշխատանքով ապահովել։ «Հիմա մենք պետք է շուրջ 130 հազար երիտասարդի փորձենք շատ արագ վերակրթման, վերապատրաստման ծրագրերով  ուղղորդել դեպի աշխատաշուկա, սա մեր ռազմավարության կարևորագույն թիրախներից մեկն է»,- ասել է Մկրտչյանը։ Նա հավելել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը երկրների ռազմավարության առանցքում է։ «Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ այս թիրախ խումբն ամենակարևոր թիրախ խմբերից է։ Դժվար կլինի ֆորմալ կրթության միջոցով նրանց հմտությունները զարգացնել։ Հաճախ շատ երկրներ, հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը, արհեստական բանականության բերած փոփոխությունները,

ՀՀ-ում կա շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդ, որոնք ոչ կրթության մեջ են, ոչ աշխատանքի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա հայտնել է, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել զբաղվածության նոր ռազմավարությունը, որի նպատակն է այդ երիտասարդներին աշխատանքով ապահովել։

«Հիմա մենք պետք է շուրջ 130 հազար երիտասարդի փորձենք շատ արագ վերակրթման, վերապատրաստման ծրագրերով  ուղղորդել դեպի աշխատաշուկա, սա մեր ռազմավարության կարևորագույն թիրախներից մեկն է»,- ասել է Մկրտչյանը։

Նա հավելել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը երկրների ռազմավարության առանցքում է։

«Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ այս թիրախ խումբն ամենակարևոր թիրախ խմբերից է։ Դժվար կլինի ֆորմալ կրթության միջոցով նրանց հմտությունները զարգացնել։ Հաճախ շատ երկրներ, հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը, արհեստական բանականության բերած փոփոխությունները, կարճաժամկետ հմտություններ են զարգացնում։ Հմտությունները արագ զարգացնելով, այսինքն՝ փափուկ հմտությունները զարգացնելով, նրանց ուղղորդում են տարբեր ոլորտներ աշխատելու և տնտեսության մեջ էֆեկտներ ստեղծելու։ Մեր ռազմավարությամբ մենք կոնկրետ պետք է անդրադառնանք այս թիրախ խմբին, որը շատ էական նշանակություն է ունենալու առաջիկայում»,- ասել է նախարարը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում