Դատարանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերով երկու անձի նկատմամբ կիրառել է բացակայելու արգելքը, հայտնել է ՔԿ-ն։ Ըստ գերատեսչության՝ առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ի և առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով): Ըստ նախաքննության՝ Ի․Մ․-ի և Վ․Մ․-ի թույլ տված խախտումների հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել էր հրդեհ, ինչի արդյունքում վնասվել և ոչնչացվել էին ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հազար դրամ, 17 տաղավարի սեփականատերերի՝ 15 մլն 880 հազար դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հազար 823 դրամ արժողության գույքերը: «Հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չէր մարել նո
Դատարանը «Սուրմալու»-ում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի դեպքերով 2 անձի նկատմամբ կիրառել է բացակայելու արգելք․ ՔԿ
24 декабря 202424 дек 2024
1 мин