ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց սնուցման հարցըմեծ հետաքրքրություն և մտահոգություն էառաջացնում: ՄԻԱՎ-ով ապրող անձը չի պահանջումհատուկ «ՄԻԱՎսսնդա», եթե չունի հիվանդությանորևիցէ կլինիկական նշան: Առողջ սննդակարգըկարևոր դեր է խաղում ՄԻԱՎ վարակի ժամանակ՝առողջության պահպանման գործում:
ՄԻԱՎ կարգավիճակը ենթադրում է մարդուապրելակերպի փոփոխություն դեպի առողջապրելակերպ: Այնուամենայնիվ, ՄԻԱՎ-ով ապրողմարդիկ պետք է ջանքեր գործադրեն առողջ ևբալանասավորված սննդակարգեր ստեղծելուհամար, որպեսզի բավարարեն մարմնիսպիտակուցի և էներգիայի բարձր կարիքները:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ ավելանում էկարիքը սննդանյութերի մեջ, քանի որ երբվարակվում են ՄԻԱՎ-ի վիրուսով, օրգանիզմիպաշտպանական համակարգը՝ իմունայինհամակարգը, ավելի վատ է աշխատում վարակի դեմպայքարելու համար: Սա մեծացնում է էներգիայի ևսննդանյութերի պահանջները: Երբ հայտնվում ենտարբեր հիվանդություններ, օրինակ՝օպորտունիստական հիվանդությունները, մեծանումէ նաև օրգանիզմի կարիքը էներգիայի ևսպիտակուցների մեջ, որոնք համարվում ենիմունային համակարգի շինանյութ:
Եթե սննդակարգը աղքատիկ է, ՄԻԱՎ-ով ապրողմարդը կարող է ունենալ քաշի կորուստ կամավելացում: Քաշի կորուստը միջին չափահասիհամար նշանակում է կորցնել քաշի 10 տոկոսը կամ 6-7 կգ մեկ ամսվա ընթացքում: Որոշ ՀՌՎդեղամիջոցներ կարող են նաև քաշի ավելացումառաջացնել:
ՄԻԱՎ վարակի դեպքում ՀՌՎ դեղամիջոցներովբուժում սկսելիս միշտ հարց է առաջանում. «Ի՞նչըկարելի է և չի կարելի համատեղել դեղերի հետ: Հնարավո՞ր է սխտորն ու ցիտրուսային մրգերը, հատկապես գրեյպֆրուտը համատեղել ՀՌՎդեղամիջոցների հետ»:
Սխտորն ու ցիտրուսային մրգերը հաճախքննարկվում են որպես առողջ սնունդ: Ցիտրուսայինմրգերը, ինչպիսիք են նարինջը և կիտրոնը, հարուստեն վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնքկարող են աջակցել իմունային համակարգին: Սխտորն իր հակաբակտերիալ և հակավիրուսայինհատկությունների շնորհիվ կարող է օգտակար լինելև հաճախ օգտագործվում է որպես սննդայինհավելում: Վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորը կարող է ոչ միայն փոխազդել ՀՌՎդեղամիջոցների հետ, այլև կարող է նվազեցնելխոլեստերինի մակարդակը: Ժամանակակից,ապացույցների վրա հիմնվածուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխտորըչի ազդում խոլեստերինի մակարդակի վրա։
ՀՌՎ դեղամիջոցների վերաբերյալ 2002 թվականինհրապարակվել է հետազոտություն, որը ցույց էտալիս, որ սխտորը նվազեցնում է արյան մեջՍաքվինավիրի՝ պրոթեազայի ինհիբիտորիմակարդակը: Այդ ժամանակից ի վեր այլհետազոտողներեն անցկացվել սխտորի և ՀՌՎդեղամիջոցների միջև հնարավոր փոխազդեցությանվերաբերյալ:
Ահա թե ինչ են գտել նրանցից մի քանիսը.
2005 թվականին մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ սխտորը կարող է փոխազդել ՀՌՎդեղամիջոցների հետ: Հայտնաբերվել է, որ, գոնեկարճաժամկետ հեռանկարում, սխտորիհավելումները չեն նվազեցնումհակառետրովիրուսային դեղամիջոցներիարդյունավետությունը:
2006 թվականին սխտորն ավելացվեց այն բուսականմիջոցների ցանկի մեջ, որոնք փոխազդում են ՀՌՎդեղամիջոցների հետ: 2012 թվականին 77 ՄԻԱՎ-ովապրող կանանց շրջանում անցկացվածհետազոտությունը ցույց տվեց, որ գոնեկարճաժամկետ հեռանկարում սխտորիհավելումները չեն նվազեցնումհակառետրովիրուսային դեղամիջոցներիարդյունավետությունը: Սակայն նույն տարվամանրամասնանցկացված հետազոտությունըհաստատեց, որ սխտորի հավելումները քիչազդեցություն են ունեցել հակառետրովիրուսայինդեղամիջոցների վրա:
Այնուամենայնիվ, 2017 թվականի վերանայումըկրկին առանձնացրեց սխտորը արյան մեջ ՀՌՎդեղամիջոցների մակարդակը նվազեցնելուունակության համար: Կլինիկական հետազոտությանընթացքում ցույց է տրվել, որ սխտորը հրահրում էաղիքային ցիտոքրոմ P-450 (CYP3A4) և/կամ P-gp, իսկսխտորի հավելումը նվազեցնում է 50%-ովՍաքվինավիրի չխթանված ռիտոնավիրովկոնցենտրացիան: Բուժման ձախողման դեպք էգրանցվել նաև շաբաթական երեք անգամ վեց պճեղսխտորի օգտագործման պատճառով, ինչընվազեցրել է ռիտոնավիրով խթանցվածԱտազանավիրի կոնցենտրացիաներըմոտավորապես 70%-ով: Նմանապես, Դոլուտեգրավիրի կոնցենտրացիաները կարող ենիջնել CYP3A4-ի և/կամ P-gp-ի ինդուկցիայի միջոցով:
Խնդրում ենք տեղյակ լինել, որ մեծ քանակությամբսխտոր ուտելը կարող է փոխազդել որոշհակառետրովիրուսային դեղամիջոցների հետ: Բացի այդ, նաև գրեյպֆրուտն է ակտիվացնում CYP3A4-ը, որն ազդում է որոշակի դեղամիջոցներինյութափոխանակության վրա: Ուստի գրեյպֆրուտիհյութով բազմաթիվ դեղամիջոցներ ընդունելը կարողէ վտանգավոր լինել:
Կարևոր է միշտ քննարկել ձեր բուժող բժշկի հետՀՌՎ բուժման ռեժիմի արդյունավետությունըմրսածության կանխարգելման նպատակով մեծքանակությամբ սխտորի օգտագործման դեպքում:
Սխտորի փոխարեն առաջարկում ենք դիտարկելձեր կյանքի որակը բարելավելու այլ ուղիներ՝պատվաստվել գրիպի և այլ վերահսկվողվարակների դեմ:
Ձեր խոլեստերինն իջեցնելու համար՝ պահպանեքնորմալ մարմնի քաշը, կանոնավոր մարզվեք ևառողջ սննդակարգ պահպանեք:
Ձեր խոլեստերինի մակարդակն ավելի լավվերահսկելու համար.
▪ Խուսափեք հագեցած և տրանս ճարպերից։
▪ Սահմանափակեք խոլեստերինով հարուստմթերքների ընդունումը:
▪ Կերեք շատ լուծվող մանրաթելեր, օրինակ՝վարսակի ալյուր, խնձոր և լոբի:
▪ Շատ միրգ ու բանջարեղեն կերեք։
▪ Կերեք օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ձուկ, օրինակ՝ սաղմոն և թունա:
▪ Սահմանափակեք աղի ընդունումը։
▪ Սահմանափակեք ալկոհոլի ընդունումը:
Ահա մի քանի խորհուրդներ առողջ սնվելու ևապրելակերպի համար.
Մկանային տոնուսը պահպանելու ևինքնազգացողությունը բարելավելու համարանհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն: Կանոնավոր վարժություները օգնում են մարդունավելի առույգ իրեն զգալ, ազատվել սթրեսներից ևխթանել ախորժակը: Մարմնամարզությունըմկաններն ամրապնդելու և կառուցելու միակ միջոցնէ: Մարմինն օգտագործում է մկանները էներգիան ևսպիտակուցը կուտակելու համար:
Կերեք ավելի շատ հիմնական մթերքներ, ինչպիսիքեն հնդկաձավարը, բրինձը, եգիպտացորենը, կորեկը, ցորենը, հացը, կարտոֆիլը, կոշտ ցորենիցպատրաստված մակարոնեղենը: Ներառեք լոբի, սոյա, ոսպ, ոլոռ, ձիթապտղի յուղ և սերմեր, ինչպիսիք են արևածաղիկը և քունջութը: Փորձեքհնարավորինս հաճախ ներառել ձեր սննդակարգումբոլոր տեսակի միս, թռչնամիս, ձուկ:
Կերեք կանոնավոր նախուտեստներ կերակուրներիմիջև: Լավ նախուտեստներ են ընկույզը, սերմերը, միրգը, մածունը, գազարը:
Յուղոտ սնունդ օգտագործելիս նախապատվությունըտվեք յուղոտ սերմերին, ինչպիսիք են սոյան ևքունջութը, ավոկադոն:
Ձեր սննդակարգ մտցրեք ավելի շատ կաթնամթերք, ինչպիսիք են կաթնաշոռը, մածունը և պանիրը:
Դարձրեք ձեր ուտեստները հնարավորինս գրավիչ:
ԱՎԵԼԱՑՐԵՔ ՁԵՐ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՔԵՐԻՍՊԱՌՈՒՄԸ
Վիտամիններն ու հանքանյութերը անհրաժեշտ ենառողջության պահպանման համար: Նրանքպաշտպանում են օպորտունիստականվարակներից՝ ապահովելով մաշկի, թոքերի ևաղիքների լորձաթաղանթի առողջությունը ևիմունային համակարգի պատշաճ գործունեությունը: Առանձնահատուկ նշանակություն ունեն վիտամինA-ն, վիտամին C-ն, վիտամին E-ն, B խմբի որոշվիտամիններ և հանքանյութեր, ինչպիսիք են սելենը, ցինկը և երկաթը:
Վիտամին A-ն կարևոր է մաշկի, թոքերի և աղիքներիառողջ լորձաթաղանթները պահպանելու համար: Վիտամին A-ի լավ աղբյուրներն են մուգ կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր բանջարեղեններն ումրգերը: Դրանց թվում են սպանախը, դդումը, կասավայի տերևները, կանաչ պղպեղը, ցուկկինին, գազարը, ամարանտը, դեղձը, ծիրանը, պապայան ևմանգոն: Վիտամին A-ն առկա է նաև դեղինեգիպտացորենի, նարնջագույն և դեղին քաղցրկարտոֆիլի, ձվի դեղնուցի և լյարդի մեջ։
Վիտամին C-ն օգնում է պաշտպանել օրգանիզմըվարակներից և նպաստում է ապաքինմանը: Այնհայտնաբերված է հատկապես ցիտրուսայինմրգերում, ինչպիսիք են նարինջը, գրեյպֆրուտը, կիտրոնը և մանդարինը: Վիտամին C-ի լավաղբյուրներ են նաև մանգոն, լոլիկը և կարտոֆիլը:
Վիտամին E-ն պաշտպանում է բջիջները և օգնում էդիմակայել վարակներին: Վիտամին E պարունակողմթերքները ներառում են կանաչ տերևավորբանջարեղեն, բուսական յուղեր, գետնանուշ և ձվիդեղնուց:
B խմբի վիտամիններ Այս խումբն անհրաժեշտ էիմունային և նյարդային համակարգի առողջությունըպահպանելու համար։ Այնուամենայնիվ, վիտամինների մակարդակը կարող է իջնելօրգանիզմում որոշ դեղամիջոցների ազդեցությանպատճառով, օրինակ՝ տուբերկուլյոզի բուժմանժամանակ: B խմբի վիտամինների աղբյուրներ ենսպիտակ լոբի, կարտոֆիլ, միս, ձուկ, հավ, ձմերուկ, եգիպտացորեն, ձավարեղեն, ընկույզ, ավոկադո, բրոկկոլի և կանաչ տերևավոր բանջարեղեն:
Երկաթ. Երկաթի դեֆիցիտի հետևանքովառաջացած անեմիան տարածված խնդիր էհատկապես կանանց և երեխաների շրջանում։Երկաթի լավ աղբյուրներն են կանաչ տերևավորբանջարեղենը, սերմերը, ամբողջականձավարեղենը, չորացրած մրգերը, կորեկը, լոբի, առվույտը, կարմիր միսը, հավի միսը, լյարդը, ձուկը, ծովամթերքը և ձուն:
Սելենը կարևոր հանքանյութ է, քանի որ այն օգնում էակտիվացնել իմունային համակարգը: Լավաղբյուրները ներառում են ամբողջականձավարեղեն, ինչպիսիք են հացահատիկի հացը, եգիպտացորենը և կորեկը, և կաթնամթերքը, ինչպիսիք են կաթը, մածունը և պանիրը: Միսը, ձուկը, թռչնամիսը, ձուն և այլ սպիտակուցներով հարուստմթերքները նույնպես լավ աղբյուրներ են, ինչպեսնաև գետնանուշի կարագը, չորացրած լոբիները ևընկույզը:
Ցինկը նույնպես կարևոր է իմունային համակարգիհամար։ Ցինկի պակասը նվազեցնում է ախորժակը։Ցինկի աղբյուրներն են՝ միսը, ձուկը, թռչնամիսը, խեցեմորթները, ամբողջական ձավարեղենը, եգիպտացորենը, լոբիները, կաթը և կաթնամթերքը:
Վիտամինների և հանքանյութերի մեծչափաբաժինների ընդունումը կարող է առաջացնելսրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ ևլյարդի և երիկամների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև ազդել իմունային համակարգի վրա: Սահատկապես վերաբերում է վիտամին A-ին, վիտամին E-ին, ցինկին և երկաթին:
Հիշեք, որ միկրոէլեմենտների հավելումները կարողեն օգտակար լինել, բայց չեն կարող փոխարինելհավասարակշռված, առողջ սննդին:
Խորհուրդ է տրվում ձեր բժշկի հետ քննարկելսննդակարգի ցանկացած փոփոխություն ևվիտամինային և հանքային հավելումներիօգտագործումը՝ ապահովելով դրանցհամատեղելիությունը ՀՌՎ բուժման հետ:
Եթե ձեր բժիշկը ձեզ վիտամիններ է նշանակել, ընդունեք դրանք ուտելուց հետո և ՀՌՎդեղամիջոցներից 4 ժամ ընդմիջումով, որպեսզիխուսափեք փոխազդեցություններից, ներծծմանխանգարումից և ՀՌՎ դեղամիջոցներիարդյունավետության նվազումից:
Հիշեք, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համարկյանքի բարձր որակի հասնելու ամենակարևորպայմանը՝ ՀՌՎ դեղամիջոցների կանոնավորօգտագործումն է: