Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մահացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը

76 տարեկանում մահացել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Պրոֆեսոր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները»,- գրել է Մուրադյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-20:00-ն, հավելել է Մուրադյանը: Մալայանը 2012-ից Հայ ակնաբույժների ասոցացիայի ղեկավարն էր, 1984 թվականից առ այսօր՝ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

76 տարեկանում մահացել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Պրոֆեսոր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները»,- գրել է Մուրադյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-20:00-ն, հավելել է Մուրադյանը:

Մալայանը 2012-ից Հայ ակնաբույժների ասոցացիայի ղեկավարն էր, 1984 թվականից առ այսօր՝ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում