Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք կանցկացնի․ ԶԼՄ

Հաջորդ շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անցկացնելու, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ դա կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը: Տեղեկությունը թերթին հաստատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ամեն տարվա ավարտին հավաքվում են, Քոչարյանի հետ ամփոփում տարին ու քննարկում առաջիկա անելիքները թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարի վերաբերյալ: Նոյեմբերի 7-ին «Հրապարակ» թերթը, վկայակոչելով պատգամավոր Ագնեսսա Համոյանին, գրել էր, որ Քոչարյանը իր գլխավորած դաշինքի պատգամավորների հետ քննարկել է ներքաղաքական հարցեր, հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Հաջորդ շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անցկացնելու, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ դա կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը:

Տեղեկությունը թերթին հաստատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ամեն տարվա ավարտին հավաքվում են, Քոչարյանի հետ ամփոփում տարին ու քննարկում առաջիկա անելիքները թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարի վերաբերյալ:

Նոյեմբերի 7-ին «Հրապարակ» թերթը, վկայակոչելով պատգամավոր Ագնեսսա Համոյանին, գրել էր, որ Քոչարյանը իր գլխավորած դաշինքի պատգամավորների հետ քննարկել է ներքաղաքական հարցեր, հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում