Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ալիևը բացահայտել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթների բովանդակությունը

Ալիևը բացահայտել է խաղաղության պայմանագրի այն դրույթների բովանդակությունը, որոնք չեն համաձայնեցվել Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին Ալիևն խոսել է «ՌԻԱ Նովոստինն» և ВГТРК-ին տված հարցազրույցում։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ մնում է համաձայնեցնել պայմանագրի՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի դրույթները։ Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կազանում հոկտեմբերի 24-ին կայացածհանդիպման ժամանակ զգացել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնության գալ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանըհայտարարել էր, որ Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար, եզրափակել է Կիրակոսյանը։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևա

Ալիևը բացահայտել է խաղաղության պայմանագրի այն դրույթների բովանդակությունը, որոնք չեն համաձայնեցվել Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին Ալիևն խոսել է «ՌԻԱ Նովոստինն» և ВГТРК-ին տված հարցազրույցում։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ մնում է համաձայնեցնել պայմանագրի՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի դրույթները։

Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կազանում հոկտեմբերի 24-ին կայացածհանդիպման ժամանակ զգացել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնության գալ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանըհայտարարել էր, որ Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար, եզրափակել է Կիրակոսյանը։

Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային պահանջներից։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում