Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից պահանջել է ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղում, այդ մասին Ալիևն ասել է «ՌԻԱ Նովոստինն» և ВГТРК-ին տված հարցազրույցում։ «Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին և ուրախ կլինի, որ ռուսական ընկերությունները գան ԼՂ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա հայտնել է, որ Արցախում «առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանի կողմից, որը Ջրակնում «Կամազ» սպասարկման կենտրոն է բացել։ «Սա առաջին ներդրումային նախագիծն էր, այսինքն՝ օտարերկրյա ներդրումների առաջին նախագիծը նաև ռուսականն էր։ Այնպես որ, մենք ներդրումների ենք սպասում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էրավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ։ Գերեվարվել էին 17-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝
Ալիևը Ռուսաստանից պահանջել է ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղում
18 декабря 202418 дек 2024
~1 мин