Բոլիվիայի Տարիջայի դեպարտամենտի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին մարդկանց թրաֆիքինգի համար, հայտնել է El Deber թերթը։ Ըստ թերթի՝ առաջիկա օրերին դատարանը պետք է օր նշանակի նախկին նախագահին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը քննարկելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև թրաֆիքինգի ենթադրյալ զոհի մորը։ Քննիչների խոսքով՝ 15-ամյա աղջկա ծնողները նրան ծանոթացրել են Մորալեսի հետ՝ պետական հատվածում կարիերա անելու համար։ Հոկտեմբերի սկզբին Բոլիվիայի արդարադատության նախարար Սեզար Սայլեսը հայտնել էր, որ նախկին նախագահի հետ հարաբերությունների արդյունքում անչափահասը հղիացել է։ Հոկտեմբերի 4-ին հայտնել էինք, որ Բոլիվիայի նախկին նախագահին մեղադրել են դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Բոլիվիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել մարդկանց թրաֆիքինգի համար
17 декабря 202417 дек 2024
~1 мин