Ավելի քան 75 հազար երևանցի միացել է հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքին, հայտարարել է նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը։ «Մարդիկ, միանակով ստորագրահավաքին, ասում են, որ իրենք դեմ են այս խայտառակ թանկացմանը, այս խայտառակ որոշմանը»,- ասել է նա ֆեյսբուքյան տեսանյութում։ Նախկին քաղաքապետը խոստացել է, որ դեկտեմբերի 18-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ կփոխանցի քաղաքացիների բոլոր բողոքները։ Նա նշել է նաև, որ տարբեր վարչական շրջաններում իր թիմերն ստորագրահավաքը կշարունակեն մինչև դեկտեմբերի 18-ը։ Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։ Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամ
Մարությանը հայտնել է տրանսպորտի թանկացման դեմ ստորագրած երևանցիների թիվը
16 декабря 202416 дек 2024
1 мин