Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կառավարությունը երկարաձգել է արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլին դիմելու ժամկետը

Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում երկարաձգել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Արցախցիները նոր որոշմամբ կարող են ծրագրի առաջին փուլից օգտվել ոչ թե ավելի վաղ սահմանված մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, այլ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրին մասնակցելու պայմանն արցախցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Նախագծում նշվում է, որ դիմումների ներկայացման ժամկետի երկարաձգումը կվերացնի ծրագրի պոտենցիալ մասնակիցների անհանգստությունը, որն է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետն ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար։ Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես նաև զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամ ունեցող ընտանիքներին։ Ծրագրի առաջին փուլում առաջարկից կարող են օգտվել նաև ցանկացած այլ կա

Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում երկարաձգել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Արցախցիները նոր որոշմամբ կարող են ծրագրի առաջին փուլից օգտվել ոչ թե ավելի վաղ սահմանված մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, այլ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագրին մասնակցելու պայմանն արցախցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Նախագծում նշվում է, որ դիմումների ներկայացման ժամկետի երկարաձգումը կվերացնի ծրագրի պոտենցիալ մասնակիցների անհանգստությունը, որն է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետն ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար։

Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես նաև զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամ ունեցող ընտանիքներին։ Ծրագրի առաջին փուլում առաջարկից կարող են օգտվել նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատել էր արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։

Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 մլն դրամ անվանական արժեքով։ Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին ArmeniaToday-ն առավել մանրամասն պատմել է մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։ 

Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի հունիսի 14-ի ուղեցույցում։

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ' https://housing.socservice.am/։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում