Найти в Дзене
Հայաստանն այսօր

Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, Armenia Today-ին հաստատել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Դեկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ը գրել էր, որ Փաշինյանը նախատեսում է տեսակապով մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Ավելի ուշ այդ մասին հայտարարել էրՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին կորոնավիրուսային թեստի դրական պատասխանի պատճառով չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին (այն կայացել է դեկտեմբերի 25-ին-խմբ․)։

Փաշինյանը միևնույն ժամանակ հավելել էր, որ մինչև դեկտեմբերի 25-ի օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26-ին սպասվող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ: Վարչապետը նաև գրել էր, որ դեկտեմբերի 25-ին կորոնավիրուսային թեստի «ախտորոշումը բացասական էր և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի»։

Դեկտեմբերի 25-26-ին կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի առաջնորդները կքննարկելու են քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային ոլորտները։ Դեկտեմբերի 26-ին «Իգորա»-ում նախատեսված է ԵԱՏՄ նիստ՝ Փաշինյանի գլխավորությամբ, քանի որ այս տարի Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ն։ Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի (Կուբան՝ տեսաուղերձի ձևաչափով) առաջնորդները։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում