Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իսրայելն Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորություն է տեսնում․ ԶԼՄ

Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ Մերձավոր Արևելքում իրանական աջակցությունը վայելող խմբավորումների թուլացումից և Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկումից հետո Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորություն կա, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով երկրի ռազմական պաշտոնյաներին: Ըստ հրատարակության՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են բարձրացնել իրենց պատրաստակամությունը և նախապատրաստվել Իրանում նման հնարավոր հարվածներին: Նշվում է, որ Իսրայելը ոչնչացրել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի 86%-ը։ Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ օդային գերազանցությունը Սիրիայի նկատմամբ կարող է ավելի անվտանգ անցում թույլ տալ Իրանին հարված հասցնելու համար։ «Սիրիական հակաօդային պաշտպանության զորախումբն ամենաուժեղներից մեկն է Մերձավոր Արևելքում, և նրան հասցված հարվածը նշանակալի ձեռքբերում է տարածաշրջանում ռազմաօդային ուժերի գերակայության համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինա

Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ Մերձավոր Արևելքում իրանական աջակցությունը վայելող խմբավորումների թուլացումից և Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկումից հետո Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորություն կա, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով երկրի ռազմական պաշտոնյաներին:

Ըստ հրատարակության՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են բարձրացնել իրենց պատրաստակամությունը և նախապատրաստվել Իրանում նման հնարավոր հարվածներին:

Նշվում է, որ Իսրայելը ոչնչացրել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի 86%-ը։ Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ օդային գերազանցությունը Սիրիայի նկատմամբ կարող է ավելի անվտանգ անցում թույլ տալ Իրանին հարված հասցնելու համար։

«Սիրիական հակաօդային պաշտպանության զորախումբն ամենաուժեղներից մեկն է Մերձավոր Արևելքում, և նրան հասցված հարվածը նշանակալի ձեռքբերում է տարածաշրջանում ռազմաօդային ուժերի գերակայության համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։

Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում