Դեկտեմբերի 9-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրի մեծ թվով բնակիչներ փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով վերանորոգել Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը, գրում էShamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ի երեկոյան Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը խոստացել է, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես բարեկարգվելու, իսկ գարնանը կապիտալ նորոգվելու է։ «Բնակիչներն ասել են, որ եթե ճանապարհը վերանորոգելու խոստումն իրականություն չդառնա, կրկին ակցիաներ կիրականացնեն»,- հավելել է կայքը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Մեծավան-Տաշիր ճանապարհը վերանորոգելու պահանջով Լոռիում բնակիչներն ակցիա են իրականացրել
10 декабря 202410 дек 2024
~1 мин