Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սիրիական բանակի հետագա ճակատագիրը հարցականի տակ է․ Sky News Arabia

Սիրիական բանակի հետագա ճակատագիրը պարզ չէ և կախված կլինի նոր հրամանատարության որոշումներից, Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին։ «Ես սիրիական բանակի ճակատագրի մասին [հարցին] պատասխան չունեմ, դա կախված կլինի նրանից, թե ով կստանձնի հրամանատարությունը»,- ասել է ալ-Ջալալին: Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ նա առաջնահերթ խնդիրն անվանել է «անվտանգության ամրապնդումը» հանրապետությունում՝ հավելելով, որ «Սիրիայի ժողովուրդը վերջին տարիներին հոգնել է»։ Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ

Սիրիական բանակի հետագա ճակատագիրը պարզ չէ և կախված կլինի նոր հրամանատարության որոշումներից, Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին։

«Ես սիրիական բանակի ճակատագրի մասին [հարցին] պատասխան չունեմ, դա կախված կլինի նրանից, թե ով կստանձնի հրամանատարությունը»,- ասել է ալ-Ջալալին:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ նա առաջնահերթ խնդիրն անվանել է «անվտանգության ամրապնդումը» հանրապետությունում՝ հավելելով, որ «Սիրիայի ժողովուրդը վերջին տարիներին հոգնել է»։

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։

Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում