Դեկտեմբերի 16-ին խոշոր չափի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական Արմեն Մարկոսյանը, գրել էShamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Աշտարակ խաչմերուկում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա: Ոստիկանները տեղում զննությամբ պարզել են, որ ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի է: «Mercedes-ի վարորդ Մարկոսյանի մոտ հայտնաբերել են խոշոր չափի «մարիուխուանա» տեսակի թմրամիջոց։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել»,- հավելել է կայքը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետի օգնական-խորհդականը․ ԶԼՄ
16 декабря 202416 дек 2024
1
~1 мин