«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ նախկին կուսակից, պատգամավոր Հովիկ Աղազարյանի նամակագրության բացահայտումից, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն անձամբ է կարդացել հեռախոսի պարունակությունը և փորձել է նրան ստիպել վայր դնել մանդատը։ «Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը` չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից։ Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է և տրցակներով ուղարկել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան»,- պնդում է լրատվականը։ Թերթը նշել է, որ ՔՊ-ի արական սեռի ներկայացուցիչներից շատերը հրաժարվել են կարդալ նամակագրությունը։ «Փոխարենը` ՔՊ-ի կանայք ուշադիր ընթերցել են 18+ նամակագրությունը, մանավանդ՝ սորոսական թևի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջադեմ են համարում»,- պարզաբանել է թերթը։ Լրատվականը հավելել է, որ Աղազարյանը դեկտեմբերի 5-ին չի հերքել, որ «իր հեռախոսում 18+» նամա
ՔՊ որոշ ներկայացուցիչներ դժգոհել են Փաշինյանից՝ Աղազարյանի նամակագրությունը բացահայտելու համար․ ԶԼՄ
6 декабря 20246 дек 2024
1 мин