Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա է կալանավորվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա է կալանավորվել, Armenia Today-ին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Դեկտեմբերի 5-ին մի շարք անձինք են ձերբակալվել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հավելել է խոսնակը։ Այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնել։ News.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, դեկտեմբերի 5-ին գրել էր, որ ձերբակալվածների թվում Արարատի փոխհամայնքապետը և աշխատակիցներից մեկն են։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա է կալանավորվել, Armenia Today-ին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Դեկտեմբերի 5-ին մի շարք անձինք են ձերբակալվել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հավելել է խոսնակը։

Այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնել։

News.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, դեկտեմբերի 5-ին գրել էր, որ ձերբակալվածների թվում Արարատի փոխհամայնքապետը և աշխատակիցներից մեկն են։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում