Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն, Armenia Today-ին ասել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա այսպես է արձագանքել հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փաշինյանին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվե՞լ է, թե ոչ։ Դեկտեմբերի 5-ին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ամանորից առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ 2023 թվականին Փաշինյանը մասնակցել էր դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում