Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել է իր ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով իրավապահների կողմից քրեական վարույթներ նախաձեռնելու մասին։ Նա «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում այդպես է մեկնաբանել լուրերը, ըստ որոնց իշխանությունները փորձում են իր ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը խոչընդոտել։ «Օգոստոսից սկսած մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել իմ ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով։ Վարույթը նախաձեռնվել էր «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի նկատմամբ, եթե չեմ սխալվում՝ ապօրինի ընդերքօգտագործման հոդվածով, ինչի հետևանքով «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի քարի ջարդման արտադրամասի գործունեությունը կասեցվել էր, քանի որ կապարակնքվել են նույնիսկ քարի ջարդման սարքավորումները, այսինքն` «դռոբիլկաները»: Սեպտեմբերից սկսած մինչ այսօր նույն վիճակն է՝ կապարակնքված են սարքավորումները: Երկրորդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է օգոստոս ամսին, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի հետ է կապված։ Դա նույնպես իմ ընտանիքին պատկանող կազմակերպություններից է»,- ասել է Փարսյանը։ Նա հավելել է, որ ««Գրիգ բ
Իմ ընտանիքի մի շարք բիզնեսների մասով քրվարույթներ են նախաձեռնվել․ Կապանի համայնքապետ․ ԶԼՄ
5 декабря 20245 дек 2024
2 мин