Հայաստանի Գեղարքունիքի մարզի «Ծաղկունք» ռեստորանը ռեստորանների գնահատման La Liste հարթակի կողմից արժանացել է Discovery gem award 2025 հեղինակավոր մրցանակի 5 դափնեկիրներից մեկը, հայտնել են ռեստորանից։ «Ծաղկունք»-ը հայկական հաստատությունների շարքում առաջինն է, որն ստացել է այս մրցանակը: Discovery gem award մրցանակը շնորհվում է գաստրոնոմիայի և հյուրընկալության ոլորտում յուրահատկության, նորարարության և վարպետության համար: Լա Liste-ն առանձնացրել է «Ծաղկունքը» հայկական խոհանոցի լավագույն ավանդույթների հանրահռչակման գործում ունեցած ակնառու ավանդի համար:
Մրցանակը հանձնվել է Փարիզում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հայկական ռեստորանի հետ մրցանակին արժանացել են նաև հնդկական Naar-ը Հնդկաստանում և ամերիկյան Kann-ը։ Bon Vivant Communications գլոբալ գաստրոնոմիական դեսպանատան հիմնադիր Քրիստիան Բրասկ Թոմսենը բարձր է գնահատել ռեստորանի կատարած աշխատանքը ժամանակակից խոհարարական լեզվի զարգացման գործում։ Նա մատնանշել է հնագույն ժողովրդի խոհանոցը յուրովի մատուցելու մասին, ինչի արդյունքում այն դուրս է գալիս Եվրոպայի «մոռացված ծայրամասերից»։
Նա նշել է, որ «Ծաղկունքի» հիմնադիր Հրաչյա Աղաջանյանի հետ ծանոթացել է 2012 թվականին, երբ վերջինս Դանիայում Հայաստանի դեսպանն էր: Աղաջանյանն այն ժամանակ խոստացավ, որ մի օր կվերադառնա հայրենիք և ռեստորան կկառուցի իր ընտանիքի հայրենի գյուղում, որը գտնվում է Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա։ «Ծանրագույն 2020 թվականից հետո, որին նախորդել էր COVID համաճարակը և տարածաշրջանային ավերիչ պատերազմը, նրան հաջողվեց վերականգնել ռեստորանը։ Այսօր այդ հաստատությունը դարձել է միաժամանակ վեց գյուղերի զարգացման մասշտաբային նախագծի խորհրդանիշ»,- հայտարարել է Թոմսենը։ «Ծաղկունքը» 2021 թվականի դեկտեմբերին Forbes-ի վարկածով ընդգրկվել էր Տարվա լավագույն ամենահետաքրքիր տասը ռեստորանների ցանկում։
Հունվարին The Guardian-ը գրել էր, որ այն խոհարարների երազանքների ռեստորանն է։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում