«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, հայտնել է IdeA հիմնադրամը։ Հայկական ճոպանուղին առաջ է անցել այնպիսի մրցակից երկրներից, ինչպիսին է Բոլիվիան, Բրազիլիան, Վիետնամը, Կանադան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն և ՀԱՀ-ը: «Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։ Պատվավոր մրցանակը ստացել է նախագծի հիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, քանի որ հայրն ապօրինի պահվում է Բաքվի բանտում։ «Արդեն երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զագացմանը, մյուս կողմից երկրի հյուրերին ներկայացնում է
«ՏաԹևերը» երրորդ անգամ դարձել է World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգի հաղթող
25 ноября 202425 ноя 2024
1 мин