Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանցի պատգամավորը մերժել է Սարգիս Խանդանյանի՝ խորհրդարանական հանձնաժողովների նիստի առաջարկը

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը մերժել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների նիստ անցկացնելու և խաղաղ համաձայնագրի քննարկման առաջարկը, hայտնել է Խանդանյանը X-ում։ Հայ պատգամավորի առաջարկի հրապարակային մերժման մեջ Սեիդովը նրան անվանել է «պոպուլիստ»։ «Եթե խաղաղության ձգտումը պոպուլիզմն է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- արձագանքել է Խանդանյանը։ Նա հավելել է, որ միջխորհրդարանական մակարդակով հայ-ադրբեջանական վստահությունն ամրապնդելու իր առաջարկն ուժի մեջ է։ Մարտի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահին առաջարկել էր հանձնաժողովների նիստ անցկացնել, քննարկել խաղաղության համաձայնագրի նախագիծը և վավերացման գործընթացը։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը մերժել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների նիստ անցկացնելու և խաղաղ համաձայնագրի քննարկման առաջարկը, hայտնել է Խանդանյանը X-ում։ Հայ պատգամավորի առաջարկի հրապարակային մերժման մեջ Սեիդովը նրան անվանել է «պոպուլիստ»։

«Եթե խաղաղության ձգտումը պոպուլիզմն է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- արձագանքել է Խանդանյանը։ Նա հավելել է, որ միջխորհրդարանական մակարդակով հայ-ադրբեջանական վստահությունն ամրապնդելու իր առաջարկն ուժի մեջ է։

Մարտի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահին առաջարկել էր հանձնաժողովների նիստ անցկացնել, քննարկել խաղաղության համաձայնագրի նախագիծը և վավերացման գործընթացը։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում