Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքներից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել, քանի որ ակնկալում էին ունենալ 50+1 ձայներ, ինչը հնարավորություն կտար քաղաքապետ ընտրել, գրել է «Հրապարակ»-ը: Ըստ թերթի՝ ՔՊ-ի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, սակայն կուսակցության ղեկավարությունը հրահանգել է պարտությունը ներկայացնել իբրև ազատ-արդար ընտրությունների արդյունք, որ «նախկինների պես չեն կեղծել ընտրությունները»: «Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա և ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության տարածքում բնակվող գյումրեցիներին, նրանց հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով»,- գրել է թերթը։ Լրատվականը ընտրությունների մասնակցությունը (111 271) կապել է իշխանության աննախադեպ ակտիվության հետ։ Գյումրիում 82 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 17 183 ձայն։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիս
ԶԼՄ-ն պատմել է ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության չարդարացված ակնկալիքների մասին
1 апреля 20251 апр 2025
1 мин