Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊՆ-ից հավելել են, որ տան գնդակոծման հետևանքով տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ն հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024-ի հունիսի 15-ին առաջարկել էրհրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն․ ՊՆ
31 марта 202531 мар 2025
1 мин