Քարոզարշավի վերջին օրը Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն ահազանգում է սեւ քարոզչության մասին։
«Մեր երիտասարդները քաղաքում զբոսնելիս նկատում են, որ ՔՊ գրասենյակից դուրս եկող անձինք, ձեռքներին՝ ինձ վարկաբեկող պլակատներ, փորձում են քաղաքի տարբեր հատվածներում ամրացնել դրանք»,- նշել է նա։