Լրագրողական մի շարք կազմակերպություններ ՊՊԾ-ից պահանջել են ծառայողական քննություն անցկացնել՝ Ազգային ժողովում մարտի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ վերաբերմունքը դատապարտող ակցիա իրականացնող լրագրողների հետ կապված միջադեպի վերաբերյալ։ Նրանք կոչ են արել պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս։ Հայտարարությունն ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբը։ Նրանք շեշտել են, որ խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությանը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելո
Լրագրողական մի շարք կազմակերպություններ ԱԺ-ում լրագրողների հետ միջադեպի վերաբերյալ ՊՊԾ-ից պահանջել են ծառայողական քննություն անցկացնել
28 марта 202528 мар 2025
2 мин