Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով 8 անձ ձերբակալվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Նշվում է, որ նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ: ՀԿԿ-ից մանրամասնել են, որ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ: 8-ից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ՀՀ հակակոռուպցիոն դատարան միջնորդություններ են ներկայացվել մյուս 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որոշելու համար։ «Միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, ո
Գյումրիում ընտրակաշառք տալու կամ ստանալու մեղադրանքներով 8 անձ է ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
28 марта 202528 мар 2025
2 мин