Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն (USCIRF) ԱՄՆ կառավարությանն առաջարկել է նպաստել միջազգային դիտորդների, օրինակ՝ ՄԱԿ-ի, այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ տարածաշրջանի մշակութային և կրոնական կառույցների դիտարկման և փաստաթղթավորման համար։ Հանձնաժողովի զեկույցը պարունակում է նաև առաջարկություններ․ Ադրբեջանը պահել հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումներ կատարելու կամ հանդուրժելու համար: USCIRF-ն առաջարկել է թիրախային պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական պետական կառույցների և պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են կրոնական ազատության լրջագույն խախտումների համար: Բացի դրանից, հանձնաժողովն ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել է ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնք ԱՄՆ նախագահի կողմից Բաքվին տրամադրվող անվտանգության աջակցության սահմանափակումների վերացումը կպայմանավորեն Ադրբեջանում կրոնական ազատության կոնկրետ բարելավմամբ: Անվտանգության աջակցության սահմանափակումները նախատեսված են 1992թ. Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնում: USCIR
ԱՄՆ-ի կրոնական ազատության հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և դիտորդներ ուղարկել Արցախ
28 марта 202528 мар 2025
2 мин