Թբիլիսիում մարտի 23-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպմանը Հայաստանի հայաքականը պարտություն է կրել 1:6 հաշվով, հայտնել էՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի միակ գոլը 48-րդ րոպեին խփել էր Էդգար Սևիկյանը։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը՝ մարտի 23-ին Թբիլիսիում կայանալիք Վրաստանի դեմ խաղում։
Խաղից առաջ հայ երկրպագուները Թբիլիսիում Հայաստանի հավաքականին սատարող երթ էին իրականացնում։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։ Թբիլիսիում պատասխան հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում