Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում կքննարկեն տարածքային հարցը․ Ուոլց

Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Ուկրաինայի վերաբերյալ ապագա բանակցություններում կբարձրացնեն հրադադարի հաստատման, խաղաղապահ կոնտինգենտի և տարածքների սեփականության հետ կապված հարցեր, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը, հայտնել էՏԱՍՍ-ը։ Ինչպես նշել է նա, մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կանցկացվեն սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնման շուրջ։ Թրամփի օգնականը նշել է, որ կողմերը կշոշափեն նաև «տարածքը մշտական և երկարաժամկետ խաղաղության հետ փոխանակելու մասին» հարցը, չմանրամասնելով ինչ տարածքների մսսին է խոսքը գնում: «Ուկրաինական կողմը խոսում է այդ մասին որպես անվտանգության երաշխիքներ»,- հավելել է Ուոլցը: Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցու

Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Ուկրաինայի վերաբերյալ ապագա բանակցություններում կբարձրացնեն հրադադարի հաստատման, խաղաղապահ կոնտինգենտի և տարածքների սեփականության հետ կապված հարցեր, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը, հայտնել էՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է նա, մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կանցկացվեն սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնման շուրջ։

Թրամփի օգնականը նշել է, որ կողմերը կշոշափեն նաև «տարածքը մշտական և երկարաժամկետ խաղաղության հետ փոխանակելու մասին» հարցը, չմանրամասնելով ինչ տարածքների մսսին է խոսքը գնում:

«Ուկրաինական կողմը խոսում է այդ մասին որպես անվտանգության երաշխիքներ»,- հավելել է Ուոլցը:

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։

Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում