В ответ на пост Նոր հեռուստասերիալ․ «Սեքսը գին ունի, Հասմիկ» Ամսիներ առաջ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն ու իր մամուլի քարտուղարը՝ Նելլի Ղուլյանը, բավականին ջերմ են հաղորդակցում իրար հետ, չափազանց մտերիմ հարաբերությունների մեջ են։ Ավելին՝ այնպես էր ստացվում, որ գրեթե բոլոր միջպետական և ներհայաստանյան այցելություններին Ալեն Սիմոնյանի պատվիրակության մեջ ընդգրկված էր լինում Նելլին։ Այս հանգամանքը հարցեր էր առաջացրել անգամ ԱԺ աշխատակազմի մեջ, որտեղ ոմանք չէին կարողանում հասկանալ՝ որն էր պատճառը, որ ամեն անգամ պատվիրակության կազմում լինում է Նելլին․ նման պրակտիկա երբեք չի եղել ԱԺ գործնական կյանքում։ Այս հրապարակումից ընդամենը մի քանի շաբաթ անց Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ հեռացնել Ղուլյանին աշխատանքից։ Այսպես, Ղուլյանը ազատվել է աշխատանքից։ Բայց ինչպես ասում են Շամշադինում՝ «Հողատու ասպետը իր նելլիներին անտեր չի թողնում»։ Ներկայումս Ղուլյանն աշխատում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում, որը ղեկավարում է Զարեհ Սինանյանը՝ Ալենի ընկերը։ Ինչու՞ են աշխատանքից ազատում, եթե վատ աշխատող չէ․ ինչու՞